Գրականություն

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը» Վերլուծություն



Ես կարդացի Վիլյամ Սարոյանի ինքնակենսագրական պատմվածքը՝ «Հրաշալի ձայնասկավառակը» վերնգրով։ Ինձ դուր եկավ պատմվածքը, և ես շատ տպավորված մնացի։ Ամենից շատ ինձ դուր եկավ մոր կերպարը, իր հանկարծակի մտքափոխության շնորհիվ։ Սկզբում մեզ մայրը պատմվածքի մեջ ներկայանում էր հոգնած, տանջալի, կարևորող միայն նյութականը, սակայն, երբ նա լսում է երաժշտությունը ձայնասավառակից, մտքափոխվում է, քանի որ երաժշտությունն է, որը երագներ է բերում իրենց մոխրագույն կյանքին։ Նշեմ, որ մայրը միանգամից չընդունեց տղայի որոշումը՝ գնել ձայնասավառակ՝ համարելով փողի անիմաստ վատնում։ Հետագայում նա շարունակում էր պաշտպանել տղային և երաժշտության կարևորությունը ընտանիքի մյուս անդամներից, ովքեր սկզբում նույնպես կարծում էին, որ տղան գնել էր «անիմաստ» իր՝ իմանալով սեփական ընտանիքի վատ և նյութապես մարող կարգաիրավիճակը։ Դուր եկավ նաև, որ տղան արդեն 11 տարեկանից հասկանում է, որ հոգևոր կայունությունը նույնքան կարևոր է, ինչքան նյութականը։ Պատմվածքը ինձ շատ խորհելու և մտածելու տեղ թողեց։

Оставьте комментарий